Մատչելիության հղումներ

Թեհրան.Իսրայելի կողմից հարվածի սպառնալիք կա


IRAN-NUCLEAR/
IRAN-NUCLEAR/

Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Իսրայելի կողմից սպառնալիքները շարունակվում են։

Հունիսին Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ հասցրին իրանի միջուկային օբյեկտներին, ռազմական գործողությունները շարունակվեցին 12 օր, որոնց ընթացքում Թեհրանը հակադարձեց Իսրայելին՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մի քանի հարվածներով։

«1% սպառնալիքը պետք է ընկալվի որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և նրա սպառնալիքները համարենք ավարտված», - ասել է Հաթամին, ըստ պաշտոնական IRNA լրատվական գործակալության, հավելելով, որ Իսլամական Հանրապետության հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակարգը «պատրաստ է գործողությունների»։

Անցյալ ամիս Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել էր, որ իր երկիրը կրկին կհարվածի Իրանին, եթե սպառնալիքի ենթարկվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ պնդել է, թե կվերսկսի ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե Թեհրանը վերագործարկի միջուկային օբյեկտների աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG