Երկուշաբթի օրը Մոսկվայում մեկնարկել է 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով դատական նիստը:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 149 մարդ, իսկ 609 հոգի, որոնք ներկա էին «Պիկնիկ» խմբի համերգին, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Ահաբեկչության կազմակերպման և օժանդակության համար մեղադրանք է առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ այն անձանց, ովքեր ենթադրյալ հանցագործներին վարձակալությամբ բնակարան են տրամադրել:
Քննչական մարմինները գտնում են, որ հարձակման ետևում կանգնած է «Իսլամական պետություն» կազմակերպությունը, սակայն այդուհանդերձ շարունակում են որոնել «ուկրաինական հետք»։
Քննչականի վարկածով՝ ահաբեկչության կատարողներն են եղել Տաջիկստանից չորս անձինք։ Նրանց ձերբակալել են հարձակման հաջորդ իսկ օրը։ Գործը լայն արձագանք է գտել ռուսական ալիքներում, հատկապես երբ հրապարակվել են կադրեր դատարանից՝ կասկածյալների վրա բռնության հետքերով։