121 507 նույնականացված զոհ՝ ռուսական բանակում. «Մեդիազոնա»-ի և BBC-ի նոր տվյալները

Ուկրաինայի դեմ պատերազմից ի վեր ռուսական բանակն առնվազն 121 507 զոհ է տվել, պնդում են «Մեդիազոնա»-ն և BBC-ի ռուսական ծառայությունը՝ հիմնվելով բաց տվյալների վրա։

Լրագրողները նույնականացրել են զոհերին, պարզվել է, որ նրանց մոտ մեկ երրորդը՝ 27.3%-ը կամավոր՝ պայմանագրի դիմաց են մեկնել ռազմաճակատ, 14.8%-ը եղել են գաղութներից և նախնական կալանքի կենտրոններից հավաքագրված բանտարկյալներ։

Զոհերի շարքում ամենամեծ խումբը 30-41 տարեկաններն են: Նույն ուսումնասիրության համաձայն՝ անցած շուրջ երեք տարում Ուկրաինայում ռուսական բանակի և այլ անվտանգության ուժերի 5432 սպա, այդ թվում՝ 12 գեներալ է սպանվել: