Պաշտոնական Բաքուն հերքում է Հայաստանի Պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունը, որի համաձայն ադրբեջանական զորքերը կրակել են Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի մերձակայքում աշխատող շինարարական տեխնիկայի ուղղությամբ։
«Միջդիրքային ճանապարհների շինարարության վրա աշխատող էքսկավատորի վրա արձակված կրակոցների մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը կրակել է Սյունիքում միջդիրքային ճանապարհների շինարարության էքսկավատորի ուղղությամբ. ՊՆ