Էրդողանը Կիև է մեկնելու

Պաշտոնական Կիևն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի այցն Ուկրաինա կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։

«ՌԲԿ-Ուկրաինա» գործակալության հետ զրույցում դեսպանը նշել է, որ թեև Կիևն այժմ ակտիվորեն աշխատում է Էրդողանի այցի կազմակերպման ուղղությամբ, բայցևայնպես դրա ժամկետներն առայժմ հստակեցված չեն։

«Այդ այցը զգալի ջանքեր է պահանջում, բազմաթիվ հարցեր կան, որոնք խոչընդոտում են դրա կյանքի կոչմանը»,- նշել է Ջելալը։

Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ Էրդողանի այցի օրակարգային գլխավոր թեմաներից մեկը կարող է դառնալ երկու երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը։