Իրանն ստեղծում է նոր պաշտպանության խորհուրդ

Արխիվ

Իրանի բարձրագույն անվտանգության մարմինը կիրակի օրը հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը։ Այս որոշումը կայացվել է Իսրայելի հետ հունիսին կարճատև օդային պատերազմից հետո, որը Իրանի համար ամենալուրջ ռազմական մարտահրավերն էր Իրաքի հետ 1980-ականների պատերազմից հետո։

«Նոր պաշտպանության մարմինը կենտրոնացված ձևով կուսումնասիրի պաշտպանական ծրագրերը և կուժեղացնի Իրանի զինված ուժերի կարողությունները», - պետական լրատվամիջոցները մեջբերում են Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության հայտարարությունը։

Պաշտպանության խորհրդի կղեկավարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Խորհրդի կազմում ընդգրկված են երեք իշխանությունների ղեկավարները, զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարները և համապատասխան նախարարությունները։

Կիրակի օրը Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին նախազգուշացրել է, որ Իսրայելից բխող սպառնալիքները շարունակվում են և չպետք է թերագնահատվեն։