Լենինգրադի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու ավտոբուսը, կա մեկ զոհ, տեղեկացնում է РИА Новости-ն:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի 10 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ մեքենավարն արգելակել է, սակայն հեռավորությունը բավարար չի եղել բախումը կանխելու համար:
Ռուսաստանի ՆԳՆ մարզային վարչության տվյալներով՝ ավտոբուսում եղել են զբոսաշրջիկներ, որոնք ուղևորվում էին Ալեքսանդր Սվիրսկու վանք։