Մեկնարկել է «Կրոկուսի» գործով դատական գործընթացը

Երկուշաբթի օրը Մոսկվայում մեկնարկել է 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով դատական նիստը:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 149 մարդ, իսկ 609 հոգի, որոնք ներկա էին «Պիկնիկ» խմբի համերգին, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ռուսաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Ահաբեկչության կազմակերպման և օժանդակության համար մեղադրանք է առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ այն անձանց, ովքեր ենթադրյալ հանցագործներին վարձակալությամբ բնակարան են տրամադրել:

Քննչական մարմինները գտնում են, որ հարձակման ետևում կանգնած է «Իսլամական պետություն» կազմակերպությունը, սակայն այդուհանդերձ շարունակում են որոնել «ուկրաինական հետք»։

Քննչականի վարկածով՝ ահաբեկչության կատարողներն են եղել Տաջիկստանից չորս անձինք։ Նրանց ձերբակալել են հարձակման հաջորդ իսկ օրը։ Գործը լայն արձագանք է գտել ռուսական ալիքներում, հատկապես երբ հրապարակվել են կադրեր դատարանից՝ կասկածյալների վրա բռնության հետքերով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն 2024-ի առաջին վեց ամիսներին ավելի շատ միգրանտների է արտաքսել, քան ողջ 2022-ին


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես են ազդել Ռուսաստանում այլազգիների դեմ խստացումները արտագնա աշխատանքի մեկնող հայերի վրա