Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է, որ Ղրիմի թերակղզուն անօդաչուներով հասցված հարվածների հետևանքով վնասվել է այստեղ տեղակայված ռուսական ռազմական օդանավակայաններից մեկը։
«Ռազմական օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Սու-30 մակնիշի մեկ օդանավ, ևս մեկը վնասվել է», - հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը՝ հավելելով, որ անօդաչուների հարվածներից վնասվել են նաև երեք Սու-24 ռմբակոծիչներ։
Անկախ աղբյուրները Կիևի տարածած այս տեղեկություններն առայժմ չեն հաստատում։